«Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ է որդեգրել: Այս օրերին կուսակցությունը ցուցակագրում է քաղաքացիներին` այդպես փորձելով մոտավոր պատկեր կազմել իր պոտենցիալ ընտրողների ու ընտրակաշառքի դիմաց ձայն տվողների մասին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը տեղեկացել է, որ ցուցակագրված քաղաքացիներին ՀՀԿ-ականները հավաստիացնում են, թե այդ գումարը բաժանվելու է մայիսի 4-6-ը, այսինքն` ընտրություններից երկու-երեք օր առաջ: Պարզելու համար, թե ինչու է ՀՀԿ-ն վճարման այդ կարգն ընտրել, «Ժողովուրդ»-ը դիմել է Աժ Հանրապետական խմբակցության անդամ պատգամավոր Հովհաննես Սահակյանին:
«Վերջինս, բնականաբար, հերքեց լուրերը` ասելով, թե դրանք ստախոսների մտացածին գործողություններ են և վկայում են նրանց պարտվողական հոգեբանության մասին: Մինչդեռ ողջ հանրապետությունում շրջանառվում է այդ «ստախոսությունը»»: