«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները նախօրեին Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպում են ունեցել:
«Նրանք գյուղապետերին նախազգուշացրել են, որ եթե ՀՀԿ-ն ու ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանը տվյալ համայնքում չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ, ապա իրենք ստիպված կլինեն բացել կոմպրոմատներով լեցուն թղթապանակները:
Վերահսկողական ծառայությունից (աշխատակիցների անուններն առայժմ չենք հրապարակում) գյուղապետերին զգուշացրել են նաև, որ նրանցից յուրաքանչյուրի դեմ իրենք ունեն այնքան տվյալ, որ դա կվախեցնի անգամ «ամենամաքուր» պաշտոնյային»: