Apple ընկերության աշխատակիցների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընկերության ներկայիս գործադիր տնօրեն Թիմ Կուկն ավելի լավ է աշխատում, քան նրա նախորդը` ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:
Daily Mail-ը գրում է, որ հարցումներն իրականացրել է Glassdoor.com–ը: Հարցումների արդյունքում պարզվել է, որ Կուկի գործունեության վարկանիշը 97 տոկոս է, որը երկու տոկոսով ավելի է Ջոբսի վերաբերյալ անցկացրած նմանատիպ հարցման տվյալներից:
Հարցման ընթացքում գնահատվել է 2011 թ. մարտից մինչև 2012 թ. մարտն ընկած ժամանակահատվածում Կուկի կատարած աշխատանքը:









































