Կենդանիների աշխարհում մարդու լավագույն ընկեր ընդհանրապես համարվում է շունը, բայց Անդրեյ Գոլոսովի համար դա վագրակատուն է:
Daily Mail-ը գրում է, որ Գոլոսովը, ով ապագա անասնաբույժ է, խնամել է Սևա անունով վագրակատվին այն բանից հետո, երբ կենդանուն լքել է մայրը:
24-ամյա երիտասարդն այն ժամանակ դեռ ձագուկ Սևային տարել է տուն և կաթի շշով կերակրել նրան ու մեծացրել: Սևան Անդրեյի հետ գրեթե հինգ ամիս է ապրել, որից հետո կրկին վերադարձել է Մոսկվայի կենդանաբանական այգի:
Լուսանկարիչ Լիլյա Տկաչենկոն իր արած լուսանկարների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես են Անդրեյն ու Սևան ընկերացել: Լուսանկարներում լավագույն ընկերներն անգամ համբուրվում են:











































