Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Սերժ Սարգսյանի բաժակաճառը

Երեկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից, ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք:
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ

Մեծարգո պարո՛ն նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի հյուրընկալ հողում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Նախագահների մակարդակով այս պետական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու և նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է:
Վստահաբար, այն կխթանի մեր դարավոր բարեկամությունը և հիմք կհանդիսանա բազմաոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հին հույն պատմիչներ Քսենոփոնի, Հերոդոտոսի և այլոց երկերում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ու հայերի մասին։
Հունահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում դեռ 5-րդ դարից։ Բյուզանդական շրջանում հայերը մեծ կշիռ են ունեցել կայսրության քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։
Ձևավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսևորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909 թ. Ադանայի կոտորածներից, 1915 թ. Հայոց ցեղասպանությունից և 1922 թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ՝ հունական հյուրընկալ հողում, և իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի և Հայաստանի միջև:
Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և ապակենտրոնացված մակարդակով։
Պատմության ընթացքում մեր ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով, տառապել օտար լծի տակ, բայց չեն հանձնվել, պահպանել են իրենց ազգային ինքնությունը,փայփայել մշակույթն ու լեզուն, մաքառումով նվաճել ազատ ապրելու իրավունքը:
Մենք կիսում ենք համամարդկային միևնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։
Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիա» երևույթը և բառն ինքնին։
Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում և զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ:
Որպես ԵՄ անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը:
Պարո՛ն նախագահ,
Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է։ Տևական և ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա։ Առանց արժեքների ընդհանրության, միևնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկերացնել վստահելի համագործակցություն:
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք բաժակ բարձրացնել`
ի պատիվ Հունաստանի Հանրապետության նախագահ, նորին գերազանցություն Կարոլոս Պապուլիասի,
ի բարօրություն Հունաստանի Հանրապետության և հույն ժողովրդի,
և ի փառս հայ-հունական հարատև բարեկամության:
Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում