NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Օքլահոմա»-ի պաշտպան Ռասսել Ուեսթբրուքի` «Լեյքերս»-ի հետ խաղի վերջին վայրկյաններին կատարած 3 միավորանց նետումը ճանաչվեց լավագույնը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Օքլահոմա»-ն 102:93 հաշվով արտագնա հաղթանակ տարավ, իսկ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող Ուեսթբրուքը վաստակեց 36 միավոր և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:






































