Բրիտանացիների 50 տոկոսը դժբախտ է, քանի որ նրանք բավական ժամանակ չունեն իրենց աշխատանքի ու ընտանիքի համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, պաշտոնական զեկույցում հաղորդվել է, որ իրենց անձնական կյանքի ու աշխատանքի հավասարակշռությունից դժգոհ մարդկանց թիվն իրականում շատ ավելին է, քան նախկին հարցումները ցույց էին տվել:
Այս հարցումն իրականացնելու գաղափարը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինն է եղել, ով ցանկացել է պարզել իր ժողովրդի «երջանկության աստիճանը»:
Հարցումների տվյալները նաև ցույց են տվել, որ տնային տնտեսուհիները նույնքան երջանիկ են, որքան և այն կանայք, ովքեր աշխատանք ունեն: Հարցումներն իրականացրել է Վիճակագրության ազգային գրասենյակը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 ընտանիք:







































