Հաղորդվում է, որ Google ընկերությունը պատրաստվում է նոր օնլայն խանութ բացել, որի միջոցով վաճառելու է Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետներ:
TechnologyLive-ը հաղորդում է, որ պլանշետները կարտադրվեն գործընկերների կողմից, ինչպիսիք են Samsung-ն ու Asus-ը, և կկրեն Google-ի լոգոն:
Այս տեղեկությունը հաղորդել են ընկերություններին մոտ աղբյուրները, սակայն ո՛չ Google-ը, ո՛չ Asus-ը չեն ցանկացել մեկնաբանություններ անել այս հարցի վերաբերյալ: Եթե սա իրականանա, ապա Google-ն այս կերպ պայքարի մեջ կմտնի Apple-ի և Amazon-ի հետ, որոնք երկուսն էլ օնլայն խանութներ ունեն՝ իրենց iPad և Kindle Fire պլանշետները վաճառելու համար:







































