Արևմտյան Վիրջինիայի հանքի նախկին կառավարիչը հայտարարել է, որ խաբել է վթարից առաջ հանքը ստուգող տեսուչներին: Այդ վթարի հետևանքով 29 հանքափոր է մահացել:
Մեյի դատավճիռը կընդունվի օգոստոսի 9-ին: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: Նա դարձել է հանքային ընկերության ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը, որին մեղադրանք է ներկայացվել:
Ինչպես պնդում է հետաքննությունը, երբ տեսուչները եկել են հանք, Մեյն այնպես է արել, որ նրանք չտեսնեն օդափոխման համակարգի անսարքությունները: Բացի այդ, պայթյունից մի քանի ամիս առաջ նա հրամայել է անջատել օդում մեթանի առկայության չափը ցույց տվող սարքը:
Ինչպես համարում է մեղադրող կողմը, կառավարիչը խախտել է անվտանգության կանոնները, որպեսզի մեծացնի հանքի արտադրանքի ծավալը և եկամուտը:
Upper Big Branch հանքում պայթյունը տեղի էր ունեցել 2010 թ. ապրիլի 5-ին: Վատ օդափոխման հետևանքով այնտեղ մեթան էր պայթել: Առաջին դատավճիռն այս գործի շրջանակներում արդեն կայացվել է: Հյու Էլբերտ Սթովերը, ով պատսխանատու էր հանքի անվտանգության համար, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Նա ստել է հետաքննության ժամանակ և հրամայել է իր ենթակային վերացնել անվտանգությանը վերաբերող հազարավոր փաստաթղթեր: Փորձագետները նաև հաստատել են, որ Հանքերում անվտանգության և առողջապահության գործակալությունը կարող էր կանխել այս պայթյունը, եթե հետևողականորեն պահանջեր հետևել բոլոր սահմանված նորմերին:








































