Ինչպես տեղեկացնում է Heat Vision-ը, Universal-ը և The Montecito Picture Company-ն նախատեսում են նկարահանել 1988թ. նկարահանված «Երկվորյակները» կոմեդիայի շարունակությունը:
Յուրօրինակ ֆիլմը նկարահանել է Այվեն Ռայթմանը: Ֆիլմը 2 զույգ եղբայրների` Ջուլիուսի և Վինսենթի, մասին է, որոնց ծնվելուց անմիջապես հետո բաժանել են:
Ըստ սյուժեի՝ եղբայրները հասուն տարիքում հանդիպում են և գնում իրենց մորը փնտրելու: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Առնոլդ Շվարցենեգերը և Դենի դե Վիտոն:
Ըստ BoxOfficeMojo կայքի տվյալների՝ «Երկվորյակները» ֆիլմը հավաքել է ավելի քան 216 մլն ԱՄՆ դոլար` 15 մլն բյուջեի դեպքում:
«Երկվորյակները» ֆիլմի շարունակությունը կկոչվի «Եռյակները» (Triplets): Նախագծի ռեժիսորը դեռ հայտնի չէ: Հայտնի է, որ Ռայթմանը ֆիլմում կմասնակցի որպես պրոդյուսեր: Առնոլդ Շվարցենեգերը և Դենի դե Վիտոն կրկին կմարմնավորեն Ջուլիուսի և Վինսենտի դերերը: Նոր ֆիլմում հերոսները կպարզեն, որ ունեն 3-րդ եղբայր, ում դերը կկատարի Էդդի Մերֆին:
«Եռյակները» նախագիծն առայժմ զարգացման նախնական փուլում է: Ներկայումս փնտրում են հեղինակների, որոնք կկարողանան աշխատել ֆիլմի սցենարի վրա:








































