Monday, 08 06 2026
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

Ընտրողների թիվը կեղծվել է, ընդդիմությունը պետք է սուր արձագանքի. Բագրատ Ասատրյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրացուցակներում առկա քաղաքացիների թիվը հրապարակեց 2 միլիոն 485 հազար 844: Մարդահամարի նախնական տվյալներով` ներկայում ՀՀ բնակչության թիվը 2 միլիոն 870 հազար է: Ընտրության իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում մինչև 18 տարեկանները մոտ 385 հազար են:

1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սա որակեց որպես անխելքություն: Ըստ նրա`անցած տարի ՀՀ-ում ծնվել է 44 հազար մարդ, վերջին 18 տարիների ընթացքում միջին թիվը մոտ 790 հազար է ստացվում: «Արդեն թիվը չի համապատասխանում: Երկրում հաշվառման ոչ մի համակարգ չկա, Հայաստանում չգտնվողները հաշվառված են ընտրողների ցուցակում: Դա հող է նախապատրաստում խախտումներ, ընտրակեղծիքներ անելու համար»,- ասաց Բ. Ասատրյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակման պահանջը հենց այդ նպատակով էր դրվել, մինչդեռ իշխանությունները դիմադրեցին դրան. «Դա վկայում է, որ ակնհայտ գնալու են ընտրակեղծիքների: Եթե ընտրության համընդհանուր ցուցակները հրապարակեին՝ ընտրողների ստորագրություններով հանդերձ, այդ ժամանակ պարզ կլիներ`ով է բացակայում երկրից, ով է այստեղ»:

ԿԸՀ հրապարակած ընտրացուցակներում, Բ. Ասատրյանի խոսքով, ընդգրկված են այն մարդիկ, որ երբևիցե Հայաստանում ապրել են: Բ. Ասատրյանը համոզված է, որ այս պարագայում ընդդիմությունը պետք է շատ ավելի սուր վերաբերմունք դրսևորի, անգամ մինչև ընտրություններին մասնակցությունից հրաժարում: «Կեղծիքների համար 200-300 հազար ձայնի վտանգ կա, իսկ դա որոշիչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Պետք է կտրուկ քայլեր ձեռնարկեն, ընդհուպ մինչև հրաժարվեն նման ֆարսի մասնակցելուց: Մեր երկիրը փրկելու միջոցը իրական, օբյեկտիվ ընտրություններն են»,- շեշտեց Բ. Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում