Նյու Յորքի նահանգի երկու քաղաքական գործիչներ մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի մեջ: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, հաստատվել է, որ նահանգի մեծությամբ չորրորդ՝ Յոնքերսի քաղաքային խորհրդի անդամ Սենդի Աննաբին կաշառք է վերցրել տեղի Հանրապետական կուսակցության կազմակերպության նախկին առաջնորդ Զեհի Ջերեսից:
Նրանց պատժաչափը կորոշվի ավելի ուշ: Ձերբակալությունից հետո նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել:
Դեմոկրատական կուսակցության անդամ Աննաբին մեղադրվել է այն բանում, որ նա 174 հազար դոլար կաշառքի դիմաց քվեարկել է երկու շինարարական նախագծերի օգտին, որոնց սկզբնապես դեմ էր հանդես գալիս:
Ջերեսը դատավարության ժամանակ նշել է, որ Անանբիին գումար է տվել ոչ թե որպես կաշառք, այլ որովհետև սիրահարված է եղել նրան:
Յոնքերսի քաղաքային խորհրդում Աննաբին աշխատել է 2001-2007թթ.՝ այնտեղ դառնալով դեմոկրատական մեծամասնության առաջնորդ: Նա կաշառք է վերցրել 2004-2006թթ.:







































