Ընդդիմադիր «Ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունը` Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի գլխավորությամբ, որոշում է կայացրել միանալ «Բատկիվշչինա» կուսակցությանը, որը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Այս մասին նշված է Լուցենկոյի դիմումի մեջ, որը գտնվում է Կիևի հետաքննչական մեկուսարանում:
«Որպես «Ժողովրդական ինքնապաշտպանության» առաջնորդ` ես հայտարարում եմ «Բատկիվշչինա» կուսակցությանը միանալու մասին: Հավատում եմ, որ միավորման ուղին հաղթանակ տանող ուղին է: Նկատի ունեմ ոչ թե հաղթանակը, այլ առաջին հերթին ամեն ինչ, ոչ կուսակցության, այլ առողջ բանականության հաղթանակը, ճշմարտության հաղթանակը, Ուկրաինայի ու նրա ժողովրդի հաղթանակը»,- գրված է դիմումի մեջ, որը կարդացել է նրա եղբայրը` Սերգեյ Լուցենկոն «Բատկիվշչինայի» նիստում:
Նա նաև ընդգծել է ընդդիմադիր մյուս կուսակցությունների միավորման անհրաժեշտությունը:
Նիստում կարդացվել է նաև Տիմոշենկոյի ուղերձը: Այն կարդացել է նրա առաջին տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը: Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմադիրներին միավորվել հանուն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների: Նա հույս է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը կհաղթեն ու «կփրկեն Ուկրաինան»:











































