ԱՄԷ-ի առաջնությունը շարունակում է աչքի ընկնել Դիեգո Մարադոնայի սկանդալային պահվածքով: «Ալ Վասլ» ակումբի գլխավոր մարզիչն առաջնության հերթական տուրի «Ալ Շաբաբ» – «Ալ Վասլ» հանդիպման վերջնամասում վիճաբանել է «Ալ Շաբաբ» ակումբի երկրպագուների հետ:
Տանտերերի մարզադաշտի VIP օթյակից երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել Մարադոնայի ընկերուհի Վերոնիկա Օխեդեյի և «Ալ Վասլ»-ի ֆուտբոլիստ Իգնասիո Մերսիերայի ընկերուհու հասցեին: Վիճաբանությունից հետո իրավապահ մարմինները Մարադոնային դուրս են բերել մարզադաշտից:









































