Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական Iran Air ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից գնել է Boeing 747-300 ինքնաթիռ և մտադիր է գնել ևս երեք այդպիսի ինքնաթիռ:
Այս մասին հայտնել է անգլիական Flightglobal գործակալությունը: Սակայն իրանական պաշտոնական աղբյուրները չեն հաստատում այդ տեղեկատվությունը:
Նշվում է, որ ներկայումս Իրանի տրամադրության տակ առկա է Boeing-ի նման ինքնաթիռ, որը նախորդ ամիս գնվել է գամբիական ընկերության միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ճնշմամբ ամերիկյան Boeing և եվրոպական Air Bus ընկերությունները, որոնք հանդիսանում են աշխարհի ամեախոշոր մարդատար ինքնաթիռների արտադրողները, հրաժարվում են Իրանին ուղղակիորեն ինքնաթիռներ վաճառելուց:









































