Thursday, 16 05 2024
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ

ՄԻԺ-ը կոչով դիմել է ոստիկանությանը` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների ապամոնտաժման կապակցությամբ

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ) Հայտարարություն է տարածել և կոչով դիմել ոստիկանությանը` Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների ապամոնտաժման կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է.
«Այսօր ՀՀ Ոստիկանության հիմնական մարտահրավերն է` կատարել ԻՐԱՎԱՊԱՀ մարմնի իր սահմանադրական առաքելությունը և ևս մեկ անգամ գործիք չդառնալ փոքրաթիվ օլիգարխների ապօրինի մասնավոր սեփականության ու անօրինական որոշումների պաշտպանության համար:

Մաշտոցի պուրակում անօրինական կերպով հանրային շահի և սեփականության դեմ տեղադրված բուտիկների ապամոնտաժումը ստանձնած ՀՀ քաղաքացիները մարտի 27–ին պաշտոնական նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետին` 31.03.2012-ին ապահովելու իրենց ազատ մոտեցումն այդ ապօրինի շինություններին` դրանց ապամոնտաժումը կատարելու համար, նաև պահանջելով պահպանել հասարակական կարգը և իրենց անվտանգությունը գործողության ընթացքում:

Ի պատասխան այս պահանջի`ՀՀ ոստիկանությունը նշում է, որ ինքն իրավասու չէ քննարկելու պետական մարմնի որոշումների ապօրինի կամ ոչ ապօրինի լինելու հանգամանքը և գործելու է իր լիազորությունների սահմաններում` պարտադրելու տվյալ որոշումների իրականացումը:

Նման վեճերը պետք է լուծվեն դատարանի միջոցով, սակայն ՀՀ դատական համակարգը մերժում է քննել հանրային շահի պաշտպանությանն ուղղված հայցեր (օրինակը` Թեղուտի [գործ` ՎԴ/3275/05/09] և Ուսանողական այգու [գործ` ՎԴ/3432/05/10 ] նախադեպերը): Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ կառավարությունն իր 2012թ. մարտի 15-ի որոշումով (չնայած խնդիրն ավելի շատ վերաբերվում էր դատական համակարգին, քան ՀՀ Կառավարությանը), սակայն կրկին չի կարողացել հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար մինչև երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը, առավել ևս, որ այդ տաղավարները, որոնք ի սկզբանե տեղադրված են եղել Աբովյան փողոցի հանրային տարածքում, արդեն իսկ անօրինական են եղել։

Այս ամենի հետևանքով քաղաքացիների և Երևանի քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական արդար լուծումը։ Ս.թ. մարտի 17-ին նոր սերնդի ինքնորոշված քաղաքացիական շարժումը, առաջնորդվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, հանուն հանրային շահի և սեփականության սահամանդրական իրավունքի պաշտպանության ձևավորել է «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»։Քաղաքացիների դատարանն իր արդար ու անկախ վճիռով պահանջել է Երևանի քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի քաղաքապետը թողել է այդ պահանջն անպատասխան:

Տեղեկացնում ենք ՀՀ Ոստիկանությանը, որ եթե ՀՀ Ոստիկանության ու մյուս պետական մարմինների միջև փոխհարաբերություններում ու կարգավորումներում կան օրենսդրական նորմատիվային բացեր, եթե հստակ չեն պետական ու տեղական կառավարման մարմինների որոշումների օրինական կամ ոչ օրինական լինելը կանխորոշելու ընթացակարգերը, ապա այդ դեպքում որպես հարաբերությունների կարգավորման հիմք պետք է ծառայեն Մարդու հիմնարար իրավուքներն ու ազատությունները, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ վավերացրած միջազգային կոնվեցիանները:

ՀՀ ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթների վրա, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Պետական մարմնի անօրինական որոշումները կատարելուն ուղղված` ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման և նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունները բխում են ՀՀ Սահմանադրությունից, մարդու իրավունքների ու արժանապատվության համընդհանուր սկզբունքներից: Հանրային շահ հանդիսացող սեփականությունը չի կարող օտարվել հանուն մասնավոր շահի: Մասնավոր սեփականությունը չի կարող բռնի ուժով պաշտպանվել, այն պետք է օրինական ճանաչվի հասարակության կողմից:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունների և իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն, ոստիկանության կողմից որևէ բռնի ուժի գործադրում դիտարկվելու է որպես քաղաքապետարանի ապօրինի որոշումների իրագործում, փոքրաթիվ խմբի ապօրինի մասնավոր սեփականության` «բուտիկների» պաշտպանություն` ի հաշիվ հանրային շահի և սեփականության: Այդ պարագայում ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի մարդու հիմնարար իրավունքները, ՀՀ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և ՀՀ սահմանադրական կարգը խախտելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում