Հայաստանում ռուսական ռազմաբազայի «Կախմուդ» ուսումնական կենտրոնում մեկնարկել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների մեկամսյա զորավարժությունները: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 100 զինծառայող, ներգրավված է 20 միավոր հատուկ ինժեներական տեխնիկա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից Գյումրու ռուսական ռազմաբազայի զորավարժությունները հաճախակի են դարձել: Դրանցում մասնակցություն են ունեցել մոտոհրաձգայինների, տանկայինների, ճակատային հետախույզների, հրազենայինների ստորաբաժանումները:









































