Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահ-Դենիզ» գազային կոնսորցիումը հունիսի վերջին կվճռի, թե իր համար որ երթուղին է ավելի գրավիչ ադրբեջանական գազը դեպի Կենտրոնական և Հարավային Եվրոպա արտահանելու համար: Այս մասին Թբիլիսիում տեղի ունեցած նավթագազային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է BP Exploration (Caspian Sea) Georgia ընկերության մենեջեր Նեյլ Դանը:
Վերջինիս խոսքերով՝ կոնսորցիումի մասնակիցները ներկայումս դիտարկում են երեք հնարավոր տարբերակ. Nabucco (առավել հավանական է, որ խոսքը գնում է միայն Nabucco West-ի մասին, որն ադրբեջանական կողմին է ներկայացվել այս տարվա փետրվարին), SEEP (Հարավկովկասյան գազատար, որը ներկայացվել է 2011 թվականի սեպտեմբերի վերջին) և TAP (Անդրադրիատիկ գազատար՝ Ալբանիայի տարածքով դեպի Իտալիա):
Դանը հավելել է, որ գազատարների վերջնական ընտրության որոշումը կայացվելու է 2013 թվականին:











































