Մեկ տարին չլրացած գեր աղջիկների ծնողներին գիտնականները խորհուրդ են տալիս հետևել փոքրիկների առողջությանը և զբաղվել նրանց ավելորդ կիլոգրամներից ազատելով, քանի որ դրանք սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի մեծ ռիսկ են պարունակում: Ավելորդ քաշը չափահասության շեմին կարող է նյութափոխանակության խանգարումներ առաջացնել:
Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը, Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ճարպակալությամբ կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներով տառապող 17-ամյա աղջիկների մոտ գիրանալու հակումը դրսևորվել է կյանքի առաջին 12 ամիսների ընթացքում:
Ի դեպ, նյութափոխանակության խանգարման ռիսկը գիրուկ տղաներին չի սպառնում:









































