Մարտի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորատուս գյուղի մի բնակչուհի:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:








































