Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն Իզմիրում ձերբակալել է 7 մարդու: Նրանք մեղադրվում են ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության կողմից ուղղորդվելու մեջ:
Նշվում է, որ այս տարվա հունվարի 31-ին Իզմիրի ոստիկանությունն իրականացրել էր նմանատիպ գործողություններ և ձերբակալել էր «Ալ Քաիդա»-ի երկու անդամի:










































