LG ընկերությունը սկսել է ճկուն էկրանների արտադրությունը,- հաղորդում Engadget բլոգը: Էկրաններին պատկերը կկազմվի էլեկտրոնային թանաքի (e-ink) տեխնոլոգիայի միջոցով:
Ի տարբերություն բազմաթիվ ժամանակակից e-ink էկրանների՝ LG արտադրությունում կօգտագործվեն ոչ թե ապակե, այլ պլաստիկ էկրաններ: Այն նման կլինի բջջային հեռախոսների էկրանների պաշտպանիչ շերտին: Նոր պլաստիկ էկրանները կլինեն ճկուն, ավելի բարակ և դիմացկուն, քան ապակե էկրանները:
LG էկրանի չափը կլինի 6 դյույմ: Այն երեք անգամ ավելի բարակ կլինի քան e-ink ապակե էկրանները (որոնց հաստությունը 0.7 մմ է), և կլինի երկու անգամ ավելի թեթև (կկշռի 14 գրամ):
LG նախատեսում է, որ նոր սարքավորումները Եվրոպայում կհայտնվեն արդեն ապրիլի սկզբին:
Սակայն, LG-ն առաջին ընկերությունը չէ, որ առաջարկել է ճկուն «էլեկտրոնային թուղթ»: Նմանատիպ էկրաններ է թողարկել նաև Plastic Logic:







































