ԱՄՆ իշխանությունները Աֆղանստանում պատերազմ վարելու հակառակորդներին արգելել են մայիսի 20-ին երթ անցկացնել Չիկագոյո փողոցներում, երբ քաղաքում պետք է ընթանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Սակայն, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիան, որին, իրենց հաշվարկներով, կմասնակցի 10 հազար մարդ, այնուամենայնիվ տեղի կունենա:
Ավելի վաղ ակցիայի անցկացմանը համաձայնություն չէին տվել Չիկագոյի իշխանությունները՝ պատճառաբանելով, որ դա կբարդացնի քաղաքում տրանսպորտային երթևեկությունը և անցորդների տեղաշարժը: Պաշտոնյաներն առաջարկել են ակցիան անցկացնել մեկ օր շուտ, ինչը համընկնում է «Մեծ ությակի» գագաթնաժողովի հետ: Սակայն ցուցարարներն այդ տարբերակին չեն համաձայնել, քանի որ այդ հանդիպմանը վայրը ավելի վաղ Չիկագոյից տեղափոխվել էր Քեմփ Դևիդ:
Ցուցարարները մերժել են նաև իրենց առաջարկված այլ տարբերակները՝ երթ անցկացնել ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ ծայրամասերի այգիներից մեկում: Նրանց խոսքերով՝ այդ դեպքում ակցիան ավելի անվնաս կլինի, քանի որ դա չեն տեսնի գագաթնաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդները:
Չիկագոյում գագաթնաժողովի օրը զանգվածային երթ անցկացնել պատրաստվում են ոչ միայն հակառազմական շարժման ակտիվիստները: Իրենց ծրագրերի մասին հայտարարել են նաև «Գրավեք Ուոլ Սթրիթ» հակակորպորատիվ հասարակական շարժման անդամները:











































