Մարտի 29-ին, ժամը 13.04-ին Գեղարքունիքի մարզի Ոստիկանությունից հայտնել են, որ Սևանի Շահումյան 33 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Բացելով նշված բնակարանի դուռը` հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերվել են 1937 թ. ծնված Ամալյա Հակոբյանի դին:









































