Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է մեծացնել ոչ ռազմական օգնության ծավալները, որ տրվում է սիրիական ընդդիմությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգին: Մոտ 800 հազար դոլարի օգնություն կտրամադրվի նաև մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու գործընթացին:
Կատարն ու Սաուդյան Արաբիան հավանության են արժանացրել այս որոշումը: Հեյգը թերահավատորեն է վերաբերվում Բաշար Ալ-Ասադի հայտարարություններին Քոֆի Անանի առաջարկած ներսիրիական կարգավորման ծրագրին կողմ լինելու առնչությամբ: Հեյգը հիշեցրել է, որ սիրիական իշխանությունները մեկ անգամ չէ, որ խախտել են իրենց խոստումը:








































