Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հագը հինգշաբթի օրն ասել է՝ Իրանը չպետք է կասկածի, որ համաշխարհային ուժերը պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի Իրանը միջուկային զենք չստեղծի: Միևնույն ժամանակ Հագն ասել է, որ պատժամիջոցները կնվազեն, եթե Իրանը դրա համար հիմք ստեղծի:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Հագը նաև զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և նրա աջակիցներին, որ նրանց սպասվում են ավելի խիստ պատժամիջոցներ, եթե նրանք թույլ չտան երկրում իշխանության ժողովրդավարական անցում իրականացնել:
Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբեյալ Հագն ասել է, որ իրենք այդ բանակցություններին մոտենում են անկեղծությանբ և հույս ունեն, որ շուտով լուծում կգտնվի: Հագն ավելացրել է՝ սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Իրանը բանակցություններին մասնակցի նոր ոգով:







































