Գերմանական Բրոկդորֆի ատոմակայանը` Շլեզվիգ-Գոլշտեյնում, մարտի 28-ից այլևս չի շահագործվում։ Այս մասին հաղորդում է E.ON էներգոկոնցեռնի կայքը, որը հանդիսանում է ԱԷԿ-ի օպերատորը: Էլեկտրակայանի ստուգումների ընթացքում հայտնաբերվել են ջերմարտադրող սարքի վնասված մասեր։
E.ON-ը որոշել է դադարեցնել ԱԷԿ–ի աշխատանքը, որպեսզի համոզվի ռեակտորի անվտանգության մեջ: Ստուգումը կտևի մինչև մարտի 30-ը:
Բրոկդորֆի ատոմակայանը միակ գործող ԱԷԿ-ն է Շլեզվիգ-Գոլշտեյնում: Այն շահագործման է հանձնվել 1986 թվականին: Գերմանիայի ատոմային էներգետիկայից հրաժարվելու կառավարության որոշման հետ կապված ԱԷԿ-ի աշխատանքը պետք է մինչև 2021 թվականը դադարեցվի: Այս միջադեպից հետո «Կանաչների միությունը» պահանջել է արագացնել ԱԷԿ–ի աշխատանքի դադարեցումը։









































