ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալներին սովորեցրել են որոշակի իրավիճակներում գործել` չհիմնվելով օրենքի պահանջների վրա: Այս մասին հայտնի է դարձել սենատոր Ռիչարդ Դուրբինի նամակից` ուղղված ՀԴՇ-ի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին: Սենատորի նամակը հրապարակել է Wired-ը:
Սենատորը գանգատվել է, որ ՀԴՇ-ում անհրաժեշտ միջոցներ չեն կիրառվել այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ` ուսումնական ծրագրի վերաբերյալ: Գործակալներին, ովքեր պետք է պայքարեին ընդդեմ ահաբեկչության, պատմել էին, որ իսլամը ծայրահեղ դաժան կրոն է, իսկ հասարակ ամերիկացիները կարող են համակրել ահաբեկիչներին: Դուրբինի խոսքերով՝ ՀԴՇ-ի ուսումնական նյութերի ստուգման ժամանակ գտնվել է մոտ 876 էջ` վիրավորական պնդումներով:
Այն մասին, որ ՀԴՇ գործակալներին ասվել է որոշակի հանգամանքներում անտեսել օրենքը, նախկինում հայտնի չի եղել: Հստակ չի ասվում, թե որ դեպքերում գործակալները կարող են անտեսել օրենքը:
Դուրբինը դժգոհել է այն հանգամանքից, որ նման ուսումնական ձեռնարկներ կազմելու համար ոչ ոք չի պատժվել, իսկ ամերիկացի արաբներից և մուսուլմաններից ներողություն չեն խնդրել:











































