Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հանրահավաքներ անցկացնելու հարցը: Մարի Յովանովիչը, անդրադառնալով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին, կարևորել է այդ օրենքի կիրառումը: «Առաջին լրատվական»-ը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Ազատության հրապարակը վերադարձվի ժողովրդին: «Բացեն, թե չբացեն, մենք մի օր մտնելու ենք այնտեղ»,- մեր հարցին այսպես արձագանքեց Լևոն Զուրաբյանը: