Բրիտանացի կատակերգու դերասան Ռոուեն Ատկինսոնը, որն ավելի շատ հայտնի է Միստր Բինի դերակատարումներով հեռուստասերիալներում, համաձայնել է նկարահանվել ինդոնեզիական ֆիլմում: Այդտեղ նրա խաղընկերը կլինի սեքս խորհրդանիշ Դեվի Պերսիկը: Այս մասին այօր հայտնել է tempo.co. պորտալը:
«Առայժմ ես կարող եմ միայն պատմել իմ նախագծի մասին, որը լինելու է շատ յուրօրինակ բան»,- հայտարարել է ինդոնեզիացի կինոպրոդյուսեր Կ. Դիրաջը, որը հայտնի է ուրվականների մասին իր կիսակատակերգական-կիսաէրոտիկ ֆիլմերով: Նա հրաժարվել է նշել Միստր Բինի հոնորարի չափը:
Արդեն հայտնի է, որ ֆիլմը կոչվելու է «Միստր Բինը տարված է Դեպեով» (հերոսուհու անունը): Ատկինսոնը կմարմնավորի ուրվականի, իսկ Պերսիկը` ամերիկյան կոմիքսներից հայտնի Կատու կնոջը:
Նկարահանումները կսկսվեն մոտ ապագայում:









































