Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղաները սիրում են օգտագործել Kindle-ներ, մինչդեռ աղջիկները նախընտրում են իրական գրքեր:
Daily Mail-ը գրում է, որ Kindle e-reader-ը տղաների մոտ առավել մեծ սեր է առաջացնում ընթերցանության նկատմամբ, իսկ աղջիկների վրա ունենում է հակառակ ազդեցությունը:
Հետազոտողներն ուսումնասիրել են 11-14 տարեկան 199 երեխաների, ովքեր խնդիրներ են ունեցել գրքեր կարդալու հետ: Նրանց առաջարկել են երկու ամիս շարունակ Kindle օգտագործել: Սարքն օգտագործելուց հետո տղաները սկսել են ավելի շատ կարդալ, իսկ աղջիկների մոտ տեղի է ունցել հակառակ գործընթացը: Դալասի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ տեխնոլոգիան կարող է ներշնչել տղաներին, իսկ աղջիկները նախընտրում են իրական գրքերը:







































