L’Equipe-ի տեղեկացմամբ՝ «Ֆորլի» ակումբի տիտղոսակիր վոլեյբոլիստ 37-ամյա Վիգոր Բովոլենտան մահացել է սրտի նոպայից Իտալիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ:
Բովոլենտան կորցրել է գիտակցությունը, և չնայած պատեհաժամ ցուցաբերված բուժօգնությանը՝ բժիշկները չեն կարողացել փրկել մարզիկին:
Հիշեցնենք, որ վոլեյբոլիստը Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Չեմպիոնների Գավաթի, Աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել է 1996 թվականին Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ:








































