Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 391.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.48-ով և կազմել 390.30 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 391.5-393 դրամով և գնել՝ 388.5-390 դրամով:








































