Thursday, 11 06 2026
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը

19-ամյա զինծառայողի գործով վերաքննիչ ներկայացված երկու բողոքներն էլ դատարանը մերժեց

2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի «Արայի լեռ» զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքներն այսօր մերժվել են: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Չորս ծառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծառայող Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբան Էդմոն Մարուքյանը և փաստաբան Կարեն Թումանյանը վերաքննիչ բողոքով պահանջել են դատարանից ճանաչել Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը, քանի որ գտնում են, որ կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը: «Մենք կարծում ենք, որ եթե պետության ներքո գործող կազմակերպության` ի դեմս պաշտպանության նախարարության, ենթակայության տակ գտնվող մարդ է մահացել, անկախ նրանից, թե հանցագործներն ովքեր են, պետությունն ինքը պատասխանատու է: Հետևապես դատարանում մենք բարձրացրել ենք հետևյալ երկու հարցերը. եթե վերաքննիչը գտնի, որ կոնկրետ հանցավոր ճանաչված անձինք են հանցագործություն կատարել` իրենցից պահանջելու ենք նյութական փոխհատուցում` 2 մլն դրամի չափով, իսկ պետությունից բարոյական վնասի փոխատուցում` 5 միլիոն դրամի չափով: Մենք գիտենք, որ մեր օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում, բայց այս հարցը մեզ համար ստրատեգիական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գևորգ Կոծինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը:

Իսկ Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենք սպասում էին դատարանի այս որոշմանը, քանի որ Հայաստանում նման ինստիտուտ չի գործում, իսկ իրենք պատրաստվում են այս գործը հասցնել մինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է, սակայն քննությունը պարզել է, որ Կոծինյանին ծեծի են ենթարկել 4 ծառայակիցները, ովքեր եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Այս գործով կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարի ազատազրկման, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարվա ազատազրկման: Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է պատժի կիրառումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում