Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որոշում ընդունվեց մերժել «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան երիտասարդական կազմակերպության և «Ազատականություն և ժողովրդավարություն» հ/կ դիտորդների հավատարմագրման դիմումները:
Երկու դեպքում էլ որոշման նախագծերը մերժվեցին 7 կողմ և 0 դեմ ձայներով: Մասնավորապես երկրորդի դեպքում Տ. Մուկուչյանը մերժման հիմքը պատճառաբանեց ներկայացված փաստաթղթերի` ազատականության հետ կապ չունենալով:
ԿԸՀ-ն մերժեց նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի թիվ Ը-046, Ը-047, Ը-048 դիմումները:
Քաղաքացի Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումը` կապված թիվ 19-ում առաջադրված Սեդրակ Սարոյանի` վերջին հինգ տարում Հայաստանում չապրելու հետ, ևս մերժվեց:
Բողոքը կարող է վիճարկվել Վարչական դատարանում` երեք օրվա ընթացքում:








































