Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է BRICS երկրներին համատեղ մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա՝ նշելով, որ Ռուսաստանն իր հերթին այդպիսի օգնություն արդեն ցուցաբերում է:
«Մենք քննարկել ենք նաև արտաքին քաղաքական հարցեր, հատկապես ուշադրություն է դարձվել թեժ կետերում տիրող իրավիճակներին, այդ թվում՝ Սիրիայի դրությանը: Մենք կարևոր ենք համարում թույլ չտալ արտաքին միջամտություն Սիրիայի գործերին, հնարավորություն տալ մի կողմից կառավարությանը, մյուս կողմից ընդդիմությանը, ի վերջո, երկխոսություն սկսել՝ առանց այն խախտելու, առանց ասելու, որ նախօրոք այդ երկխոսությունը ձախողման է դատապարտված և միայն ռազմական գործողություններն են ի վիճակի կարգուկանոն հաստատելու. դա ամենաանհեռատես, ամենավտանգավոր մոտեցումն է»,- ասել է Մեդվեդևը, որի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, այսօր Նյու Դելիում սկսվել է BRICS երկրների գագաթնաժողովը:











































