Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, գրող Էդուարդ Լիմոնովը հավատում է, որ Խոդորկովսկին կարող է ազատ արձակվել, սակայն նա ի վիճակի չի լինի գլխավորել ընդդիմությունը:
«Ես կարող եմ հավատալ, որ Խոդորկովսկուն հնարավոր է՝ ազատ արձակեն: Այդպիսի ժեստի իշխանությունները կարող են դիմել: Բարոյական տառապանքների այդպիսի բեռով կասկածում եմ, որ նա կարող է ոչ ֆորմալ առաջնորդ լինել լիբերալ ընդդիմության համար»,- ասել է Լիմոնովը գործակալությանը տված հարցազրույցում:
«Ժողովրդի մի մասի համար՝ այո, բայց ոչ բոլորի: Ես դրանում համոզված եմ»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում Խոդորկովսկու որդին՝ Պավելը, հայտարարել էր, որ մեկ-երկու տարուց իր հայրը ազատ կարձակվի և կդառնա ընդդիմության ոչ ֆորմալ առաջնորդ:









































