Sunday, 14 06 2026
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Գյուղնախարարը չի կարող գյուղացիներին չհալածել

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հանդիսավորությամբ հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները կառավարության համար առաջնահերթություն են լինելու 2011թ.-ին։

«2010թ. մեր տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք կլինեին, եթե մենք գյուղատնտեսության ոլորտում չունենայինք աննախադեպ բարձր` 14, 5 տոկոս անկում։ Դա նշանակում է, որ նախարարից մեծ ակնկալիքներ կան 2011թ.։ Եվ հաշվի առնելով, որ նա ունի հարուստ փորձ, աշխատանքի հաջողված պատմություն գյուղատնտեսության ոլորտում, համոզված եմ, որ մենք կկարողանանք միասին գյուղատնտեսության ոլորտում 2011թ. ապահովել տնտեսական աճի բավարար ցուցանիշ», – ասել էր վարչապետը:
Այսինքն` վարչապետը գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները որոշակիորեն կապել էր նորանշանակ նախարար, «Արտֆուդ» ընկերության սեփականատեր Սերգո Կարապետյանի հետ։ Անշուշտ, նորանշանակ նախարարը ունի հարուստ փորձ և աշխատանքի հաջողված պատմություն գյուղատնտեսության ոլորտում: «Արտֆուդ» ընկերությունը Հայաստանի այն եզակի ընկերություններից է, որ կարողանում է վերամշակված արտադրանք (սննդի արդյունաբերության ոլորտի) արտահանել: Սակայն տվյալ նշանակման մեջ ամենամեծ նշանակություն ունեցող հանգամանքն այն է, որ Ս.Կարապետյանը հանդիսանում է գյուղատնտեսական արտադրանք մթերող Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկի սեփականատերը: Իսկ որևէ ոլորտի խոշոր սեփականատիրոջը չի կարելի է հանձնարարել տվյալ ոլորտի կարգավորումը, դա պարզապես հակացուցված է շուկայական տնտեսությունում: Սա նման է նրան, որ առևտրային բանկերից մեկի խոշոր սեփականատիրոջը նշանակես ԿԲ նախագահ: Ակնհայտ է, որ այդ բանկը, մեղմ ասած, ավելի նպաստավոր դիրքում կհայտնվի մյուս բանկերի նկատմամբ: Նմանապես գյուղատնտեսության նախարարի պարագայում: Ավելին, այս նշանակումով կվատանան ոչ միայն մյուս մթերողների, այլև մանր գյուղացիական տնտեսությունների գործերը: Որովհետև մթերողը շահագրգռված է գյուղացիներից հնարավորինս էժան գնով գյուղմթերքը վերցնել, իսկ գյուղացիներն էլ շահագրգռված են հնարավորինս թանկ գնով այդ մթերքը վաճառել գործարանին:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարը պետք է այնպիսի մարդ լինի, որ կարողանա համախմբել մանր գյուղացիներին կոոպերատիվների մեջ, որպեսզի նրանք միասնական ջանքերով հասնեն մթերվող գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր առավելագույն գնին: Իսկ մթերողը, ընդհակառակը, պետք է ամեն ինչ անի, որ մթերքը վերցնի հնարավոր նվազագույն գնով: Ընդ որում որքան ցածր է մթերման գինը, այնքան շատ գյուղացիական տնտեսություններ են սնանկանում` չկարողանալով կամ նպատակահարմար չհամարելով հաջորդ տարիների համար արտադրանք տալ: Ահա այս հավասարակշռության ապահովումն է, որ պետք է հանդիսանա գյուղատնտեսության նախարարության կարգավորման կարևորագույն գործառույթներից մեկը: Մինչդեռ նախագահի, վարչապետի և այլ իշխանավորների կողմից անչափ սիրված «դիվերսիֆիկացիան» ոչ մի կերպ հնարավոր չէ համատեղել այս նշանակման հետ:
Դիվերսիֆիկացիան բազմազանեցում է նշանակում: Դա նշանակում է նաև, որ պարտադիր չէ գյուղնախարարին գյուղատնտեսների թվից նշանակել, կամ առողջապահության նախարարին` բժիշկների թվից: Մարդը կարող է լավ բժիշկ լինել, բայց ոչ հիվանդանոցի լավ կառավարիչ: ԱՄՆ-ում, օրինակ, հատուկ մասնագիտություն կա` Medical management, երբ առողջապահական հիմնարկներ ղեկավարելու համար կառավարիչներ են պատրաստում այնպիսի մարդկանցից, որոնք սովորաբար մասնագիտությամբ բժիշկներ չեն: Այնպես որ, Ս.Կարապետյանի պարագայում «գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի հաջողված պատմությունը» շատ քիչ նշանակություն ունի: Ավելի շատ նշանակություն ունի նրա մենեջեր լինելը. այն է` «Արտֆուդի» գլխավոր տնօրեն աշխատած լինելը: Սակայն այն, որ նա նաև այդ նույն ընկերության սեփականատերն է, այս նշանակումը դարձնում է խիստ անցանկալի: Եթե Ս.Կարապետյանը չլիներ «Արտֆուդի» սեփականատերը` լինելով միայն գործադիր տնօրեն, ապա այս նշանակումը, թերևս, ընդունելի կլիներ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բազմիցս հայտարարել է, որ չէր կարելի առողջապահության նախարար նշանակել Հարություն Քուշկյանին` զուտ այն պատճառով, որ այս մարդը Երևանի 4 խոշոր հիվանդանոցներից 2-ի սեփականատերն է: Այսօր պետպատվերի համակարգը շատ հստակ գործում է միայն Հ.Քուշկյանին պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Նաիրի» բժշկական կենտրոնում: Վերջին տարիներին էական տեխնիկական վերազինում ևս միայն այս երկու հիվանդանոցներում է իրականացվել: Հակառակը պարզապես չէր էլ կարող լինել: «Արտֆուդի» բարգավաճումը այսուհետ լինելու է մյուս մթերողների և գյուղացիների հաշվին: Ս.Կարապետյանը, կոպիտ ասած, չի կարող գյուղացիներին չհալածել: Եթե չհալածի, նրան ոչ ոք չի հարգի որպես սեփականատեր:

Հրայր Մանուկյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում