Հյուսիսային Կորեայում սկսել են «Ինխա 3» հրթիռի՝ հեղուկ վառելիքով լիցքավորման աշխատանքները։ Հրթիռը նախատեսվում է արձակել ապրիլին՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Իր Սենի 100-ամյակին:
Tokyo Shimbun թերթը տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, հրթիռը կարձակվի ապրիլի 12-ին կամ 13-ին:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ կրիչ հրթիռն արդեն տեղադրված է արձակման համար նախատեսված հրապարակում, որտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները արարողությանը ներկա գտնվելու հրավեր են ուղարկել օտարերկրյա մասնագետների և լրագրողների: Նրանք հնարավորություն կստանան մասնակցել նախապատրաստական աշխատանքներին:











































