Մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կալիբրա» և «ՈւԱԶ-3163» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կալիբրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































