Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ` Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրներն են` աշխատատեղերը, ճանապարհաշինությունը, գյուղի աջակցությունը, առողջապահությունը և միայն հինգերորդ տեղում՝ աշխատավարձերի բարձրացման խնդիրը: Այսօր Կոտայքի մարզում հրավիրված ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ Տ. Սարգսյանը նշեց՝ ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ մարզում խնդիր է նաև ուսուցիչների պակասը` երիտասարդները չեն գալիս այստեղ՝ աշխատելու որպես ուսուցիչ:
«Ինքնանույնականացման խնդիրը լուծված չէ` «կոտայքցի» հասկացություն չկա, և դա կապված է այն բանի հետ, որ քաղաքները փոխկապակցված չեն»,- ասաց վարչապետը:
Կոտայքի մարզն աչքի է ընկնում է աղքատության բարձր մակարդակով: Միաժամանակ, ըստ Տ. Սարգսյանի, ի տարբերություն այլ մարզերի՝ Կոտայքն ամենալավատես մարզն է, և հետաքրքիր է, որ արտագնա աշխատանքների տեսակետից ամենացածր տեսակարար կշիռն է այստեղ, և բնակչությունն իր ապագան հիմնականում չի կապում արտագաղթի հետ:











































