ԱՄՆ-ում անցած նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբամայի հիմնական մրցակից Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանին դիտարկում է ոչ թե որպես «աշխարհաքաղաքական թիվ մեկ թշնամի», այլ որպես «ռազմավարական խնդիրներից մեկը»:
«Նրանք իրենցից ռազմավարական մարտահրավեր են ներկայացնում: Նրանք շարունակում են զենք մատակարարել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, մինչդեռ նա սպանում է իր սեփական քաղաքացիներին: Նրանք շարունակում են ընդդիմանալ ՀՀՊ համակարգի ստեղծմանը, ինչպես նաև շարունակում են մնալ ռեպրեսիվ ռեժիմ»,– ասել է Մաքքեյնը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Բարեբախտաբար, Ռուսաստանը շատ հարցերում կորցնում է ազդեցությունը և ուժը»,– ասել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն:









































