«Երկիր»-ը գրում է, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունում «Լավագույն պիես» անվանակարգին է արժանացել «Անմեղսունակների պարը» պիեսը, որի հեղինակը Գուրգեն Խանջյանն է:
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ պիեսը դեռ չի բեմադրվել: «Այս տարի որոշեցինք, որ կարող են մասնակցել նաև դեռ չբեմադրված պիեսները, որ հասարակությունը տեղյակ լինի և արդյունքում միգուցե դրանք էլ բեմադրվեն»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
«Կարելի է եզրակացնել, որ առաջիկայում «Լավագույն ֆիլմ» համարվի ինչ-որ մեկի սցենարը, որը գուցե շատ լավ սցենար լինի թղթային տարբերակով, բայց էկրանավորվելուց հետո «վատագույնների» շարքն անցնի…»,- հավելում է թերթը:










































