Այսօր Սպիտակ տունը հայտարարել է, որ Սիրիայի կողմից ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ներսիրիական հաշտեցման ծրագրի ընդունումը չի փոխի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում` Բաշար Ալ-Ասադը պետք է հեռանա: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ Ալ-Ասադը նախկինում էլ խոստումներ է տվել, սակայն ԱՄՆ-ը պատրաստվում է ռեժիմի քայլերի մասին դատել գործով, այլ ոչ թե՝ խոսքերով:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը երկուշաբթի օրն ընդունել էր Անանի ծրագիրը: Այդուհանդերձ, երեկ և այսօր գիշերը մարտերն այդ երկրի քաղաքներում չեն դադարել:









































