«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 6 միլիոն դրամ է ակնկալում սպասվող ջրհեղեղների հետևանքները մեղմելու համար:
«Խոսքն առայժմ միայն Արաքս գետի ափամերձ տարածքների մասին է:
Գյուղնախարարությունը հղում է անում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումներին, ըստ որոնց` այս տարի Արաքսի գարնանային վարարումների առավելագույն ելքը 18-20 տոկոսով ավելի է լինելու, քան անցած տարի»:







































