China Economic լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Amazon-ը ծրագրում է արտադրել Kindle Fire-ի երեք նոր մոդել:
PCmag.com-ը հաղորդում է, որ լրատվական ծառայությունը հայտնել է, որ հայտնի պլանշետը կունենա երեք ամբողջովին նոր, տարբեր չափսերի մոդելներ:
CENS-ը պնդում է, որ Amazon–ը մեծացրել է իր համագործակցությունը Tainwan ODM-ի հետ, որը ենթադրում է, որ պլանշետի գինը կնվազի: Չնայած որ ընկերութունը դեռևս չի հաստատել այս լուրերը, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք ճիշտ են, քանի որ հայտնի է դարձել, որ ընկերությունը Kindle Fire-ն այժմ վաճառում է՝ ունենալով 3-18 դոլարի կորուստ: