Lloyd’s of London բրիտանական ապահովագրական շուկան 2011թ. բախվել է կորուստների, որոնք իրենց մեծությամբ դարձել են երկրորդը՝ իր 324-ամյա պատմության ընթացքում:
Ըստ այսօր Լոնդոնում տարածված տեղեկատվության՝ անցյալ տարվա տվյալներով այն կրել է 516 մլն ֆունտի՝ 823.9 մլն դոլար, կորուստ: 2010թ. գրանցվել էր 2,2 մլրդ ֆունտի՝ 3.5 մլրդ դոլար, շահույթ:
Կորուստները պայմանավորված են նրանով, որ այն անցյալ տարի ստիպված է եղել կատարել որոշ ապահովագրական վճարներ խոշոր բնական աղետների ՝ Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի և Թաիլանդի ջրհեղեղների հետ կապված:
Lloyd’s of London-ը հնագույն ապահովագրական շուկա է, որի պատմությունը սկսվում է XVII դարից: Սա մի վայր է, որտեղ հանդիպումներ են կայանում ապահովագրական գործակալների և միջնորդների միջև, և կնքվում են ապահովագրական պայմանագրեր: