Հակաբեղմնավորիչները ապահովում են հարաբերությունների երկարատևություն, սակայն կարող են անբավարարության պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել են Շոտլանդիայի Սթիրլինգի համալսարանի հետազոտողները: Գիտական խմբի իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ հակաբեղմնավորիչ հաբեր ընդունող կնոջ հարաբերությունները զուգընկերոջ հետ երկար են տևում, իսկ բաժանվելու հավանականությունը փոքր է:
Մասնագետների հաղորդմամբ` հակաբեղմնավորիչ ընդունած կնոջը սկսում են գերել իրեն գենետիկորեն նման տղամարդիկ: Հենց սրանով էլ պայմանավորված է հարաբերությունների երկարատևությունը: Հակաբեղմնավորիչի ընդունումը ազդում է նաև զուգընկերոջ ընտրության վրա:







































