ԱՄՆ–ը դադարեցրել է Հյուսիսային Կորեային սննդի մատակարարումը: Ինչպես հաղոդրում է Agence France-Presse-ը, այս մասին մարտի 28-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Փիթեր Լավոյը:
Պենտագոնում հայտարարել են որ սննդի մատակարարման դադարեցումը կապված է Փխենյանի Ынха-3 («Հարդագողի ճանապարհ») ծանր հրթիռը թողարկելու մտադրության հետ:
Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ ինքը պետք է ուղեծիր ուղարկի կապի Кванменсон-3 («Վառ աստղ») արբանյակը: Ամերիկացիներն էլ ենթադրում են, որ Կորեան դրա անվան տակ մտադիր է փորձարկել բալիստիկական հրթիռների նոր սերունդը:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ թողարկումը նախատեսված է ապրիլի կեսին, բայց հստակ ամսաթիվ չի նշել:
Հարավային Կորեան և Ճապոնիան սպառնացել են ռմբակոծել հրթիռը, եթե այն իրենց տարածքով անցնի:
Նմանօրինակ պատմություն է տեղի ունեցել 2009 թվականին՝ Ынха-2 հրթիռի հետ կապված: Այն ժամանակ հրթիռն անցել էր Ճապոնիայի տարածքով, որից հետո Փխենյանը հայտարարել էր, որ ուղեծիր է ուղարկել արբանյակ, որն ամբողջ աշխարհին հաղորդում է «Կիմ Իր Սեն հրամանատարի մասին երգեր» և «Կիմ Չեն Իր հրամանատարի մասին երգեր»: Ռուսական ԱԳՆ–ն այն ժամանակ անուղղակիորեն հաստատել էր Փխենյանի երաժշտական արբանյակի մասին հայտարարությունը: Սակայն ամերիկյան և հարավկորեական մասնագետները, ովքեր հետևել էին հրթիռի և արբանյակի թռիչքին, հայտարարել էին, որ որևէ երգ և մեղեդի դրանք չեն հաղորդում և չեն էլ կարող, քանի որ ընկել և խորտակվել են Խաղաղ օվկիանոսում:
Դրանից հետո ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած նիստի ժամանակ Ռուսաստանը և Չինաստանը խնդրել էին պարզել, թե կոնկրետ ինչ էր բաց թողել Հյուսիսային Կորեան: Ստուգումներից հետո ՄԱԿ–ի ԱԽ–ն հայտարարություն էր ընդունել, որում քննադատել էր Հյուսիսային Կորեայի գործողությունները` դրանք համարելով նախօրոք ընդունված բանաձևի խախտում, որը Փխենյանին արգելում էր բալիստիկական հրթիռների բացթողումը:
Ամերիկյան օգնությունը Հյուսիսային Կորեային տրվում էր միջուկային և հրթիռային փորձարկումներից հրաժարվելու դիմաց: Նախատեսվում էր, որ 2012 թ. Փխենյանն ԱՄՆ-ից կստանա 240 հազար տոննա սնունդ:









































