ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ծնվել է տաքսայի մի ձագուկ, որը հավակնում է դառնալ աշխարհի ամենափոքրիկ շունը: Այս մասին գրում է The Daily Mail գործակալությունը:
Նորածին շան ձագը, որին Բիյոնսե են անվանել՝ ամերիկացի հայտնի երգչուհու անունով, կշռել է 28 գրամ և տեղավորվել է թեյի գդալի մեջ: Նրա սիրտը սկզբում չի աշխատել, բայց անասնաբույժներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Երկու շաբաթ անց նա արդեն տեղավորվում է վարկային քարտի վրա և կշռում է 124 գրամ: Փորձագետների կարծիքով` Բիյոնսեն կարող է սահմանել նոր համաշխարհային ռեկորդ և արժանանալ աշխարհի ամենափոքր շան տիտղոսին:
Նա դեռ ռեկորդակրի պաշտոնական տիտղոս չի ստացել, բայց կենդանիների պաշտպանության The Grace Foundation կոմիտեն արդեն հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում այս շանը գրանցելու համար:











































